Ընտրովի մաթեմատիկա

1.Երեք հարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛սնկարը): Այդպիսի յոթ հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:

4 հարկ—49աղ․

5 հարկ—81աղ

6 հարկ—121աղ

7 հարկ—169աղ

35+49+81+121+169=455

Պատ․ 455աղյուս։

2.Լուծի՛ր մաթեմատիկական ռեբուսը:

Պատ․ 21դր։

Գյուղ ջրվեժ

Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝ պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝ սարկավագ Զաքարիա Քանաքեռցու աշխատություններում։ Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել։

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։

Աղվեսը

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Ագին- փամփլիկ, խորոզ- աքլոր։

  1. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց,տատս պառավ

Աման եկեք տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք  բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվես  ագին ծաղիկ։

 

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Գլուխ տալ խոնարհվել

Ականջ դնել լսել

Հոգին հանել չարչարել

Վիզ ծռել խնդրել

 

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

 

Ամառվա մի օր ուղևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: