Մաթեմատիկա խնդիրներ

Խնդիր 1

 

Աննան ուներ 19 խնձոր, Հայկը 21 իսկ Արան 17: Ինչքան խնձոր նրանք ունեն միասին։

Լուծում

 

1)19+21+17=57

Պատ.57 խնձոր։

 

 

 

Խնդիր 2

 

Հայկը, Արան և Սուրենը հավաքեցին  56 տանձ իսկ Աննան, Սուսանը և Հասմիկը 7 անգամ քիչ։ Քանի տանձ նրանք հավաքեցին միասին։

 

 

Լուծում

 

 

1)56:7=8

2)8+56=64

Պատ․ 64 տանձ։

 

 

Խնդիր 3

 

 

Աննան 1 ժամում կարդում է 10 էջ իսկ հաջորդ օրն նա կարդաց 40 էջ։ Քանի ժամ կարդաց այդ օրը։

 

Լուծում

1)40:10=4

Պատ․ 4 ժամ․

 

 

Խնդիր 4

 

Հոկտեմբերին մենք դպրոցի բակում տնկեցինք 3 հատ դեղին և 4 կարմիր վարդեր։  Իսկ նոյեմբեր ամսին պետք է տնկենք  3 անգամ  ավել դեղին վարդերից և 2 անգամ շատ կարմիր վարդերից։ Քանի վարդ մենք կտնկենք 2 ամսում։

Լուծում

1)3×3=9

2)4×2=8

3)3+4+9+8=23

Պատ․ 23 վարդ։

 

 

 

Մոգական քառակուսիներ

                                                        Մոգական քառակուսիներ

  1. )10,20,30,40,60,70,80 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 150
70 20 60
50 10
30 40 80

 

  1. ) 3,4,5,6,8,9,10,11թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 21
6 11 4
5 7 9
10 3 8

 

  1. ) 1,2,3,4,6,7,8 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 15:
2 7 6
9 5 1
4 3 8

 

  1. ) 0,1,2,3,4, 6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 12:

 

1 8 3
6 4 2
5 0 7

 

 

 

 

Խոզն ու ագռավը

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Դարավոր- տարիներ շարունակ

Ագահ-անկուշտ

Անհագ-անկուշտ

Գիրանա-չաղանալ

Ապերաղտ-ագահ

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ։

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Օդ, օդաչու, օձ, օդանավ, օղակ,։

Որոնել, ոզնի, որսորդ, որթ, որդ, ոտք, որդան։

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև այն կլոր է:

Ընկերս եկավ մեր տուն, որ մենք դաս անենք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև նրանք մրսում են:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

 

 

Ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Հեագին-գեղեցիկ, մաքուր, Գերվեց- հրապուրել, Բկով-կոկորդ։
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը: Իմ համար տղուր հատվածը այն է, որ  ագռավը խոսաց  և պանիրը ընկավ հատակին։
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:Ագռավն- սև, չար, ինքնահավան, սիրում պանիր։Աղվես-խորամանկ, նարնջագույն։
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին: Աղվես դու մեղավոր չէս այդ ագռավն է մեղավոր։
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Մի անգամ ագռավն տեսավ մի պանիր։Նա չդիմացավ և կերավ պանիրը։Սակայն աղվեսը եկավ և շեղեց նրա ուշադրությունը։ Ագռավը խոսաց և պանիրը ընկավ ցած։Աղվեսը վերցրեց և փախավ։

Բուսաբանական այգի

Այսօր մենք գնացինք Բուսաբանական այգի։ Այնտեղ  կային  շատ ծառեր, ծաղիկներ և  բույսեր, մենք ծանոթացանք դրանց տեսակներին։  Այնտեղ նաև կայն սղարաններ, ճոճանակներ և  շատ այդպիսի բաներ։ մենք նկարեցինք գուաշով տերևների վրա, այնուհետև տպեցինք թղթի վրա։ Իմ օրը շատ լավ է անցել և այս օրը իմ կյանքի ամենա լավ օրերից էր։

Բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգին ութսուն տարեկան է։Այս այգին մի գողտրիկ վայր է, որտեղ աճում են  կարմիր գրքում  գրանցված բույսերը։Այս այգում  աճում են շուրջ երեք հազար հինգ հարյուր տեսակ բույս։ Այստեղ լուծվում են բուսաբական շատ խնդիրներ, կատարվում ենուսումնասիրություններ։

Մկների ժողովը

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
— Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.-Ալո, դո’ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո’ւ:
— Բալո՞ն կախե:
— Չալո, դո’ւ:
— Չալոն կա’ղ է:
— Մստո, դո’ւ:
— Մստոն կարճ է:
— Փոստո, դո’ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո’ւ:
— Ես տկար եմ
— Չամբո, դո’ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան է օրորա

Որ ինչքան է շորորա

Ստից սատկի, տազ անի

Գալն իմանանք գազանի

 

 

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կենդանի, օդաչու, մոխիր, պայուսակ, գազար, պապիկ, արձան, սալոր, պապա, ապակի

 

 

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

տներ, շներ, մարդիկ, աղջիկներ, քարեր, դռներ, մատեր, երեխաներ, կենդանիներ, գնդակներ։

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

Ինչպիսի՞                                     Ի՞նչը                                    Ի՞նչ է անում
գեղեցիկ                                      կատուն                                    վազում է

Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ
աղջիկը                                       վազում է                                   դրսում

Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ
կատուները                            մլավում են                              բակում

Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ
ընկերները                             խաղում են                                դրսում

Փորձիր հակիրճ պատմել առակը:

Մկները ժողով արեցին և որոշեցին որ զանգակ պետքե կախեն  կատվի վզին որովհետև երբ նա մոտենա նրանք լսեն։

 

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

 

Բարև կատու ես  քեզ ուզում եմ տեղեկացնել, որ մկները որոշել են կախել քո վզին մի մեծ զանգակ, որ երբ դու մոտենաս լսեն զանգակի զնգոցը, բայց ես մտածում եմ, որ նրանք չէն կարող։