Գյուղ ջրվեժ

Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝ պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝ սարկավագ Զաքարիա Քանաքեռցու աշխատություններում։ Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել։

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով