Ինչու է սեպտեմբերի մեկը կոչվում գիտելիքի օր

Գիտելիքի և դպրության օր, պետական տոն, որը նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ։ Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։

Տեքստային աշխատանք

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:Տներն այդերկրումկառուցվածէինառանցսուրանկյունների,նրանքկլորէին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իրմատըչի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

 

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկիգրիչըսուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկելլքելմեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Անգամ, կողքին, տարօրինակ, վարդ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Փշոտ վարդը ծակեց ինձ։

Ժասմինն ունի փշոտ սիրտ։

  1. Ի՞նչ է նշանակումպուրակբառը.ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Լքել-պարզ

Գրիչը-պարզ

Մատը-պարզ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդերկրումկառուցված էին առանց սուր անկյունների,նրանք կլորէին:

Գոյական-Տներն

ածական-կառուցված

բայ-կլոր

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • Ճամփորդեց-ճամբորդել
  • Պետք է վճարեք-վճարել
  • Ասաց-ասել
  • Երազում էր-երազ
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Երկու ապտակ պարեկի՞ն:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիրբ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:

Արևածաղիկ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Որտեղ չկա ոչ մի սուր բան

  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Նա ասաց, որ Ջովանինոն պետք է նրան ապտակի։

Եթե ինձ տուգանեն, ոստիկանը պետք է ինձ վճարի։

  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո։

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԼԱՑ Է ԼԻՆՈՒՄ

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԼԱՑ Է ԼԻՆՈՒՄ

Եթե հիշում եք հին հեքիաթն այն արքայադստեր մասին, ով չէր կարողանում քնել
ներքնակների կույտի վրա, որովհետև դրանց տակ սիսեռի հատիկ կար, ապա, անշուշտ,
կհասկանաք նաև այս պատմությունը, որն ուզում եմ պատմել ձեզ, պատմություն մի ծեր, բարի,
գուցե նաև աշխարհի ամենաբարի մարդու մասին:
Մի անգամ, երբ նա արդեն պառկել էր քնելու և ցանկանում էր անջատել լույսը, հանկարծ
լսեց ինչ-որ մեկի լացը:
«Տարօրինակ է,- զարմացավ ծեր սինյորը,- ո՞վ կարող էր լինել։ Գուցե տանը ինչ-որ մե՞կը
կա»։ Նա վեր կացավ, վրան գցեց խալաթը և շրջեց իր փոքրիկ բնակարանով, որտեղ ապրում էր
մենակ, ամենուր միացրեց լույսերը, նայեց բոլոր անկյունները…
— Ո՛չ, ոչ –ոք չկա, երևի հարևանների մոտ է…
Նա նորից անկողին մտավ, բայց շուտով դարձյալ լսեց. ինչ-որ մեկը լաց էր լինում…
— Հիմա էլ թվում է, որ փողոցում է,- ինքն իրեն ասաց պարոնը:- Իհարկե այնտեղ է: Պետք է
գնալ ու տեսնել, թե ինչ է պատահել:
Նա վեր կացավ, տաք հագնվեց, քանի որ գիշերը ցուրտ էր, և դուրս եկավ բակ:
— Ա՜յ քեզ բան: Թվում էր` շատ մոտ է, իսկ այստեղ ոչ-ոք չկա: Երևի հարևան փողոցում է…
Եվ նա գնաց դեպի այդ լացը. փողոցից փողոց, հրապարակից հրապարակ, մինչև հասավ
քաղաքի ծայրամաս: Հենց այստեղ, մի դարպասի տակ՝բակամուտքում տեսավ մի ծեր մարդու:
Նա պառկած էր մի կույտ փալասների վրա և դառնորեն տնքում էր:
– Ի՞նչ եք այստեղ անում,-զարմացավ ծեր պարոնը:- Դուք ձեզ վա՞տ եք զգում։
Լսելով, որ իրեն են դիմում, ծերուկը վախեցավ:
– Ո՞վ է, տան տե՞րը։ Գնում եմ… հիմա, հիմա կգնամ…
– Բայց ո՞ւր եք գնալու։
–Ո՞ւր։ Չգիտեմ… Տուն չունեմ, հարազատներ չունեմ: Դրա համար էլ այստեղ եմ
պատսպարվել… Այսօր գիշերն այնքան ցուրտ է: Մի փորձեիք ինքներդ քնել այգում՝ նստարանի
վրա, թերթերով ծածկված: Այդպես կարելի է ընդմիշտ քնել: Բայց դա ձեր գործը չէ, իհարկե։
Գնում եմ, գնում եմ…
— Չէ, սպասե՛ք։ Ես տան տերը չեմ…
— Այդ դեպքում ի՞նչ եք ուզում ինձանից։ Հա՜, տե՞ղ տամ։ Եկե՛ք, հարմարվե՛ք. ծածկոց
չունեմ, բայց տեղը երկուսիս էլ կհերիքի:
— Ուզում էի ասել… իմ տանն ավելի տաք է, և բազմոց կա…
— Բազմո՞ց, տաքությո՞ւն։
— Դե՛, վե՛ր կացեք, գնանք։ Ու գիտեք, թե ինչ կանենք։ Քնելուց առաջ մի-մի գավաթ տաք կաթ
կխմենք …
Ու նրանք ճանապարհ ընկան՝ ծեր պարոնը և անտուն ծերուկը: Իսկ հաջորդ օրը տարեց
պարոնը ծերուկին հիվանդանոց ուղարկեց, քանի որ այգում և բակամուտքերում անցկացրած
գիշերներից հետո նա հիվանդացել էր. սուր բրոնխիտ ուներ:
Տարեց պարոնը վերադարձավ տուն, երբ արդեն երեկո էր: Ուզում էր պառկել քնելու,երբ
հանկարծ նորից լսեց, որ ինչ-որ մեկը լաց է լինում:
— Նորից,- հոգոց հանեց նա:- Տանն արդեն կարելի է չփնտրել: Առանց փնտրելու էլ
գիտեմ`ոչ-ոք չկա: Ո՜նց եմ քնել ուզում… Բայց այս լացի ձայնն ականջիս մեջ մի՞թե կարող եմ
քնել: Պետք է գնալ տեսնել…
Նախորդ օրվա նման ծեր պարոնը դուրս եկավ տանից և գնաց դեպի լացը, որն այս անգամ
թվում էր, թե հեռվից է լսվում: Գնա՜ց, գնա՜ց, անցավ ամբողջ քաղաքով: Հետո մի տարօրինակ
բան կատարվեց. նա ինչ-որ մի հրաշքով հայտնվեց ուրիշ քաղաքում, հետո նույնքան անհասկանալի կերպով հայտնվեց երրորդում, բայց այստեղ էլ չկարողացավ հասկանալ՝ ո՞վ է լաց լինում:
Ահա արդեն անցավ իրենց ողջ մարզը և վերջապես հասավ բարձր լեռներում գտնվող մի
փոքրիկ գյուղ:
Հենց այստեղ տեսավ մի խեղճ կնոջ, որը լաց էր լինում հիվանդ երեխայի անկողնու մոտ,
քանի որ չկար մեկը, որ գնար բժշկի հետևից:
— Ես չեմ կարող երեխայիս մենակ թողնել, դուրս հանել էլ չի կարելի. այնքա՜ն շատ ձյուն է
եկել:
Դրսում իրոք շուրջ բոլորը սպիտակել էր ձյունից:
— Պետք չէ լացել,- հանգստացրեց կնոջը ծեր պարոնը: — Բացատրեք, թե որտեղ է ապրում
բժիշկը, և ես կգնամ նրա հետևից: Իսկ դուք առայժմ թաց լաթի կտոր դրեք երեխայի գլխին,
կթեթևանա:
Ծեր պարոնն օգնեց կնոջը`ինչով կարող էր: Վերջապես վերադարձավ տուն։ Ու հենց
ուզում էր քնել, նորից լսեց, որ ինչ-որ մեկը լաց է լինում։ Լացն այնքան պարզորոշ էր լսվում,
ասես շատ մոտ լիներ`հենց խոհանոցում: Չի կարելի թույլ տալ, որ որևէ մարդ լաց լինի: Ծեր
պարոնը հոգոց հանեց, հագնվեց, դուրս եկավ բակ և գնաց դեպի այդ կանչը: Ու նորից նրա հետ
ինչ-որ տարօրինակ բան կատարվեց: Որովհետև նույնքան անհասկանալի կերպով նա հայտնվեց
ուրիշ երկրում՝ ծովից այն կողմ: Այնտեղ պատերազմ էր, ու շատ մարդիկ առանց ծածկի էին
մնացել, որովետև ռումբերը պայթեցրել էին նրանց տները:
— Արիացե՛ք, արիացե՛ք,- քաջալերում էր նրանց ծեր պարոնը և փորձում օգնել իր ուժերի
չափով, իսկ նրա ուժերն այնքան էլ շատ չէին: Այնուամենայնիվ, մարդկանց հոգսը մի քիչ
թեթևացավ, նրանք դադարեցին լաց լինել, ու նա վերադարձավ տուն: Իսկ այստեղ արդեն լույսը
բացվել էր, ու քնելու ժամանակը չէր:
— Այսօր երեկոյան,- որոշեց ծեր պարոնը,- շուտ կպառկեմ:
Բայց չէ՞ որ աշխարհում միշտ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը լաց է լինում, միշտ որևէ մեկն ինչ-որ
տեղ իրեն վատ է զգում. Եվրոպայում կամ Աֆրիկայում, Ասիայում կամ Ամերիկայում: Եվ ծեր
պարոնը միշտ լսում էր ինչ-որ մեկի լացը, որը հասնում էր նրա բարձին և հանգիստ չէր տալիս:
Եվ այդպես ամեն գիշեր, օր-օրի: Այդ լացն անընդհատ հետապնդում էր նրան: Պատահում էր, որ
ինչ-որ մեկը լաց էր լինում շատ հեռվում, մյուս կիսագնդում, բայց նա, միևնույնն է, լսում էր
նրան: Լսում էր և չէր կարողանում քնել…
Առաջին ավարտ
Պատճառն այն էր, որ ծեր պարոնը շատ բարի մարդ էր: Ցավոք սրտի, մշտական
անքնությունից նա շատ-շատ նյարդային էր դարձել:
-Ա՜խ, եթե կարողանայի քնել,- հառաչում էր նա,- գոնե օրումեջ։ Ի վերջո ես հո մենակ չե՞մ
այս աշխարհում։ Մի՞թե ուրիշ ոչ մեկին չի անհանգստացնում այս լացը, ոչ մեկի մտքով չի՞
անցնում, ի՞նչ է, վեր կենալ անկողնուց և տեսնել`ով է լաց լինում:
Երբեմն, նորից լսելով լացի ձայնը, նա փորձում էր ինքն իրեն համոզել.
— Այսօր չեմ գնա. մրսած եմ, մեջքս ցավում է… Ի վերջո, ոչ-ոք չի կարող մեղադրել, որ ես
եսասեր եմ:
Բայց ինչ-որ մեկն ինչ-որ տեղում շարունակում էր լաց լինել, ու այնպես աղիողորմ, որ ծեր
պարոնն ի վերջո վեր էր կենում և գնում օգնության:
Նա ավելի ու ավելի էր հոգնում: Եվ ավելի դյուրագրգիռ էր դառնում: Մի անգամ գիշերը
որոշեց ականջները փակել բամբակով, որպեսզի չլսի լացի ձայնը և ի վերջո գոնե մի քիչ
հանգիստ քնի:
«Միայն մեկ կամ երկու անգամ այսպես կվարվեմ,- ինքն իրեն համոզում էր նա,- միայն մի
քիչ հանգստանամ: Ինձ համար արձակուրդի նման մի բան կազմակերպեմ»:
Եվ նա մի ամբողջ ամիս փակեց ականջները:
Իսկ մի օր երեկոյան նա ականջների մեջ բամբակ չդրեց: Ականջ դրեց: Բայց ոչինչ չլսեց:
Գիշերվա կեսն արթուն մնաց, սպասում էր, որ շուտով կլսի ինչ-որ մեկի լացը, բայց այդպես էլ
ոչինչ չլսեց: Ոչ-ոք չէր լացում, ինչ-որ տեղ, հեռվում միայն շներն էին հաչում:
— Կամ ոչ-ոք այլևս չի լացում,- որոշեց նա,- կամ ես եմ խլացել:
Դե ինչ, շատ ավելի լավ:
Երկրորդ ավարտ
Եվ այդ ժամանակից ի վեր շատ տարիների ընթացքում ծեր պարոնն ամեն գիշեր վեր էր
կենում և ցանկացած եղանակի շտապում էր աշխարհի մի ծայրից մյուսը՝ ինչ-որ մեկին օգնելու
համար: Հիմա արդեն շատ քիչ էր քնում, այն էլ` միայն ճաշից հետո, անգամ չէր հանվում. քնում
էր բազկաթոռի մեջ, որն իրենից ավելի ծեր էր:
Եվ հարևաններն ինչ-որ բան կասկածեցին:
— Հետաքրքիր է, էս ու°ր է գնում ամեն գիշեր:
— Թափառում է աստված գիտի, թե որտեղ: Պարզապես թափառաշրջիկ է, մի՞թե պարզ չէ:
— Իսկ գուցե նաև գո՞ղ է…
— Գո՞ղ։ Դե իհա՛րկե։ Ահա և պատասխանը։
— Պետք է հետևել նրան…
Իսկ մի գիշեր, այն տանը, որտեղ ապրում էր ծեր պարոնը, ինչ-որ մեկին թալանեցին: Եվ
հարևանները ծեր պարոնին մեղադրեցին: Նրա բնակարանը խուզարկեցին, ամեն ինչ գլխիվայր
շուռ տվեցին, Ծեր պարոնն ամբողջ ուժով բողոքում էր.
— Ես ոչինչ չեմ գողացել, ես դրա հետ կապ չունեմ:
— Ախ, այդպե՞ս, ուրեմն ասացեք, թե ուր եք գնում ամեն գիշեր։
— Ես գնացել եմ… գիտեք ինչ… Գնացել էի Արգենտինա, այնտեղ մի գյուղացի ոչ մի կերպ
չէր կարողանում գտնել իր կովը և…
— Ա՛յ քեզ անամոթ։ Արգենտինայո՞ւմ… Կո՞վ էիր փնտրում…
Մի խոսքով, ծեր պարոնին բանտ ուղարկեցին: Նա բանտում նստած լիովին հուսահատվել
էր, քանի որ առաջվա նման գիշերները լսում էր ինչ-որ մեկի լացը, բայց չէր կարողանում դուրս
գալ բանտախցից, որպեսզի օգներ նրան, ով այդքան զգում էր իր օգնության կարիքը:
Երրորդ ավարտ
Երրորդ վերջաբանը դեռ չկա:
Չնայած այն կարող էր լինել այսպիսին: Մի հիանալի գիշեր ամբողջ աշխարհում չկար ոչ մի
մարդ, անգամ ոչ մի երեխա, որ լաց լիներ… հաջորդ գիշերը նույնպես… Աշխարհում այլևս լաց
լինող ու դժբախտ մարդիկ չկային։
Գուցե երբևէ հենց այդպես էլ լինի: Տարեց պարոնն արդեն շատ ծեր է, որ ապրի մինչև այդ
երջանիկ օրը: Բայց նա առաջվա նման վեր է կենում գիշերները և գնում է դեպի լացը, որովհետև
այդպիսին է նրա բնավորությունը և նա երբեք չի կորցնում հույսը:

Զատկի տոնն իմ ընտանիքում

Զատիկն մեր ընտանիքում մենք նշում եմ ենք շաբաթ երեկոյան։Այդ օրը մենք մասնակցում ենք երեկոյան պատարագին և լսում ենք քահանայի աղոթքը։Պատաարագից հետո վորադառնում ենք տուն և արդեն սեղանը զարդարված է։Սեղանին դրված է կարմիր ձվեր որոնք խորհրդանշում են Քրիստոսի արյունը, կարմիր գինին և տարբեր թխվածքներ, ձուկ, բրնձով ու չամիչով փլավ։Ես և իմ ընկերները ձու ենք կռվացնում։Մեր օրն մենք շատ լավ և ուրախ ենք անցկացնում

Ոսումնական գարուն, մայրենի

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Մայրենի

Իմ ընկեր Նեսոն

Այս պատմվածքը մարդկան սովորացնում է, որ պետք է լինել հնարամիտ նաև լավ մարդ։Երբ Նեսոն գողացավ դանակը իր մոտիկ ընկերոչից, նրա համար դա սովորություն դառցավ և նա արդեն գողություն արեց ուրիշի տնից։

Նեսոն-տգետ էր և աղքատ։

Կյանքը երգի ու երկնքի պես

Մարդու տրամադրությունը կախված է նրանից։Այսինքն, եթե նա ուզում է լինել ուրախ, նա ուրախ է, եթե ուզում է լինել տխուր, տխուր է։Դա կապված չէ իրավիճակից, իմ կարծիքով մարդ պետք է լինի ուժեղ և եթե որևէ բան է պատահել պետք չէ տխրել։Ես միշտ փորձում եմ լինել ուրախ, ամեն պահին, բայց ես դա չեմ ցույց տալի, ու եսել չեմ հասկանում ոնց է դա իմ մոտ ստացվում։Ես շատ կուզեի, որ բոլորը լինեին այդպես։

Շարադրություն

Գիտե՞ս, որ գարուն է արդեն։Ասաց մի աղջիկ իր ընկերներին։

-Վերջապես գարուն է մանուշակ։

-Ինչպես, ճիշտ ես ասում։

-Իհարկե։

-Վերջապես, ես մտածում էի, որ դեռ ձմեռ է։

-Մի աղջիկ էր անձնում, որը ասում էր ինչ որ բան իր ընկերներին, ես էլ լսեցի, որ գարուն է։

-Կարող է նա գիտի, երբ է ձյուն գալու։

-Երբ նա գա ես նրան կհարցն եմ։

-Հուսով եմ որ նա կիմանա, երբ է ձյուն գալու, ձնծաղիկ։

-Այո’ ես էլ շատ կուզեի, մանուշակ, դե լավ քնենք, գուցե վաղը առավոտյան ձյուն կգա և մենք ձնագնդի կխաղանք։

-Լավ քնենք, բարի գիշեր։

-Բարի գիշեր։

-Արթնացիր մանուշակ

-Ինչ է եղել

-Ձյուն չի եկել, երևի պետք է արդեն մոռանալ ձյունը։

-Այո, նաև պետք է վայելել գարունը։

-Ճիշտ ես։

Իմ չարենցյան բառարանը

Ես իմ անուշ հայաստանի

Արևահամ-քաղցր համ ունեցող ուտեստ

Ողբանվագ-ողբի նվագ

Լացակումած-արցունքոտ

Արնանման-Արյունի գույն

Հեզաճկուն-ճկուն

Վիշապաձայն-վիշապի ձայն

Երկաթագիր-երկաթից գրված

Արնավառ-արյունով վառ

Լուսապսակ-լույսի նման

Մայր պատմվածք, վերլուծություն

Մայր ծիծեռնակը կեր էր բերում իր ձագուկներին և ձագուկներից մեկը արագ դուրս թռավ և ընկավ։Այդ պահին կատուն տեսավ և վեր թռցրեց ճտին։Մայրը ընկավ կատվի ետևից և վերջում թռավ ծառի վրա ու ընկավ։

Այս պատմվածքը մարդկանց ցույց է տալիս, որ կենդանիներնել ունեն սիրտ ու նրանքել են տխրում։Իմ մայրիկն էլ շատ շատ է սիրում ինձ և բոլոր մայրիկները սիրում են նրանց երեխաներին։