Մայրենի ուղագրական աշխատանքներ

Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։

Ընկեր
Ընկերաբանություն
Ըլլալ
Ըլձալ
Ըմբերանել
Ընկերուհի
Ընտանիք
Ընդհանուր
Ընկերություն
Ընկերական
Ընձուղտ

Գրի՛ր բառեր, որոնց մեջ գաղտնավանկի ,,ը,, կա։

Գլուխ, գլխարկ, խլուրդ, վրան, գրադարան, գրքեր, գրել, գմբեթ, գլխեբաց, հնդկահավ։

Օրինակ՝ քնել, վրձին, հրթիռ և այլն։

Գրի՛ր ,,ը,, տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։

Նախընտրել, հանդգնել, շտապել, ընկույզ, ակընթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպընթաց, խոչնդոտ, սրընթաց, օրստօրե, դասընթաց, ընթերցարան, ընկճվել, ակնհայտ, որոտնդոստ, նորընտիր, գույնզգույն, զբոսանք, չմբռնել, լուսնկա, անընդմեջ, ակընկալել, հատընտիր, ձկնկիթ, ինքնստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով, գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

Դասընթաց
Ակընթարթ
Ակընկալել
Նախնտրել
Հյուրնկալ
Սրընթաց
Անընդմեչ
Ճեպընթաց
Զրուցնկեր
Նորընտիր

Տրված բառերը գործածելով կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց-Ճեպընթաց

Ընկեր- զրուցընկեր

Ընտիր-Նորընտիր

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտհնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։

Մաթեմատիկա

551.Կատարեք գործողությունները.

ա)1794:(115:5)=78

115:5=23

1794:23=78

բ)2064:(408:17)=86

408:17=24

2064:24=86

գ)62640:(1551:19)=773

1551:19=81

62640:81=773

դ)37504:(269:13)=1875

269:13=20

37504:20=1875

ե)(9768:24):37=11

9768:24=407

407:37=11

զ)(149736:24):367

149736:24=6239

6239:367=17

է)(263424:168):7=218
263424:168=1532

1532:7=218

ը)(183260:77):5=476

183260:77=2380

2380:5=476

թ)(705222:63):58=193

705222:63=11194

11194:58=193

English homework

1.Դու գտա՞ր քո պայուսակը։
2.Երեկ մենք գնացինք կինոթատրոն և դիտեցինք մի շատ հետաքրքիր ֆիլմ։
3.Նարեն գնաց խոհանոց։ Նա ուզում էր մի բաժակ ջուր խմել։
4.Ես տեսա մի գեղեցիկ նկար պատի վրա։
5.Լիլիթը կոտրեց ձեռքը անցյալ շաբաթ։ Հիմա նա տանն է։
6.Ես չկերա պիցցան, որովհետև այն ինձ դուր չեկավ։ Ես չեմ սիրում սնկով պիցցա։

Did you find your bag?
We went to the cinema and we watched a very interesting film.
Nare went to the kitchen. She wanted to drink a glass of water.
I sew very beautiful picture in the wall.
Lilit broke her hand last week. Now she is at home.
I didn’t eat pizza because I didn’t like it. I don’t like mushroom pizza.

Համո Սահյան

Համո Սահյան
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

ծվեն-մաս, կածան-ճանապարհ, եղյամ-ցող, բառաչ-մկկոց:

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառում շատ շուշուկներ էին լսվում, շատ արձագանքներ կաին, կպույտ մշուշ կար, արձագանքներ կաին:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Սոճի այսոր լավ և ցուր աշնանային օր է և ինձ այն շատ է դուր գալիս

-Այո, ճիշտ ես և գեղեցիկ մառախուղ կա այստեղ

-Բայց մեր ընկեր նշնենին մրսում է արի նրան տաք տերևներ տանք

-Ես համաձայն եմ,արի մեր բոլոր ընկերների տաքուկ տերևներ տանք

Մաթեմատիկա

532. Կատարեք գործողությունները.

ա)531+1053:117-(443-399:57)=976

399:57=7

443-7=436

1053:117=9

531+9=540

540+436=976

բ)57×2452+818-(338-78:78)=140245

78:78=1

338-1=337

57×2452=139764

139764+818=140582

140582-337=140245

գ)948-1359:9+206×42-272=9117

1359:9=151

948-151=797

206×42=8652

8652-272=8380

797+8380=9177

դ) 734175-779:19+795×23=752419

779:19=41

795×23=18285

734175-41=734134

18285+734134=752419

ե) 309824:376+96514:902=931

309824:376=824

96514:902=107

824+107=931

զ)488865:897-191875:625=238

488865:897=545

191875:625=307

545-307=238

537. Բասկետբոլիստը խաղի ժամանակ յուրաքանչյուր նետումով կարող է վաստակել 0 (վրիպում), 1, 2 կամ 3 միավոր: 35 նետում կատարելով՝ նա վաստակել է 58 միավոր, ընդ որում նետումներից 13-ի համար նա ստացել է 2-ական միավոր, 8-ի համար 3-ական; Քանի՞ անգամ է վրիպել բասկետբոլիստը:

Լուծում՝

13×2=26

8×3=24

26+24=50

13+8=21

35-21=14

14-8=6

Պատ.՝ 6 վրիպում:

Մաթեմատիկա

525. Կատարե՛ք հաշվումները առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու․

ա)(18+27):3=15
բ)(16+28):4=11
գ)(3×25):5=15
դ)(18×132):6=396
ե)(39×1205):13=3615
զ)(48×5327):16=15981
է)(10372×51):17=31116
ը)(2375×80):40=4750
թ)(4096×75):25=12288

532. Կատարեք գործողությունները.

դ) 734175-779:19+795×23=752419

779:19=41

795×23=18285

734175-41=734134

18285+734134=752419

ե) 309824:376+96514:902=931

309824:376=824

96514:902=107

824+107=931

զ)488865:897-191875:625=238

488865:897=545

191875:625=307

545-307=238

Ծիրանի ծառ Կոմիտաս

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Մաթեմատիկա

497.Կատարեք մնացորդով բաժանում․

ա) 13 : 2 = 6 (1մն.)

բ) 17 : 3 = 5 (2 մն.)

գ) 83 : 6 = 13 (5 մն.)

դ) 34 : 5 = 6 (4 մն.)

ե) 29 : 2 = 14 (1 մն.)

զ) 24 : 15 = 1 (9 մն.)

է) 38 : 14 = 2 (10 մն.)

ը) 53 : 7 = 7 (4 մն.)

թ) 81 : 30 = 2 (21 մն.)

ժ) 93 : 47 = 1 (46 մն.)

499․Գտեք բաժանելին եթե

ա)Բաժանարարը 5 է, թերի քանորդը 3, մնացորդը 1
16 : 5 = 3 (1 մն.)
բ)Թերի քանոդը 4 է, բաժանարարը 8, մնացորդը 3
35 : 8 = 4 (3 մն.)
գ)Մնացորդը 7 է, բաժանարարը 9, թերի քանորդը 2
25 : 9 = 2 (7 մն.)

The ugly duckling

Mummy Duck lived on a farm. In her nest, she had five little eggs
and one big egg. One day, the five little eggs started to crack.
Tap, tap, tap! Five pretty, yellow baby ducklings came out.
Then the big egg started to crack. Bang, bang, bang! One big,
ugly duckling came out. ‘That’s strange,’ thought Mummy Duck.
Nobody wanted to play with him. ‘Go away,’ said his brothers and sisters. ‘You’re ugly!’
The ugly duckling was sad. So he went to find some new friends.
‘Go away!’ said the pig.
‘Go away!’ said the sheep.
‘Go away!’ said the cow.
‘Go away!’ said the horse.
No one wanted to be his friend. It started to get cold. It started to snow! The ugly duckling
found an empty barn and lived there. He was cold, sad and alone.
Then spring came. The ugly duckling left the barn and went back to the pond. He was very
thirsty and put his beak into the water. He saw a beautiful, white bird! ‘Wow!’ he said. ‘Who’s
that?’
‘It’s you,’ said another beautiful, white bird.
‘Me? But I’m an ugly duckling.’
‘Not any more. You’re a beautiful swan, like me. Do you want to be my friend?’
‘Yes,’ he smiled.
All the other animals watched as the two swans flew away, friends forever.

Մաթեմատիկա

461. Երկու տուփերի մեջ ընդամենը 150 կոճակ կար։ Երբ մի տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, իսկ մյուսի մեջ՝ ևս 20 կոճակ, տուփերում կոճակների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կոճակ կար տուփերից յուրաքանչյուրում։
150+50=200
200:2=100
100-30=70
100-20=80
Պատ․՝80

462.Ջահի լամպերից 100-ը մեծ էին, իսկ մյուսները՝ փոքր: Երբ մեծ լամպերից 9-ը և փոքրերից 27-ը այրվեցին, դահլիճը լուսավորում էր 323 լամպով: Քանի՞ փոքր լամպ կար ջահի վրա:

27+9=36

323+36=359

359-100=259

Պատ՝. 259 լամպ

463. Երկու բնակավայրերից, որոնց հեռավորությունը 18 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել երկու հեծանվորդներ: Հեծանվորդներից մեկը 1 ժամում անցնում է 10 կմ: 1 ժամում քանի՞ կիլոմետր է անցնում մյուս հեծանվորդը, եթե նրանք հանդիպել են 1 ժ հետո:
18-10=8 կմ
18-8=10 կմ

464. Համերգին ներկա էր 938 ունկնդիր: Նրանցից 265-ը տոմսի համար վճարել էին 5000-ական դրամ, 326-ը՝ 3000-ական, իսկ մյուսները՝ 1500-ական: Ի՞նչ գումար էր հավաքել համերգայյին դահլիճի տոմսարկղում:
265×5000=1325000
326×3000=978000
938-265-326=347
347×1500=520500
520500+978000=1498500
1498500+1325000=2823500

Պատ․՝ 2823500