Տեքստային աշխատանք

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:Տներն այդերկրումկառուցվածէինառանցսուրանկյունների,նրանքկլորէին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իրմատըչի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

 

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկիգրիչըսուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկելլքելմեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Անգամ, կողքին, տարօրինակ, վարդ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Փշոտ վարդը ծակեց ինձ։

Ժասմինն ունի փշոտ սիրտ։

  1. Ի՞նչ է նշանակումպուրակբառը.ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Լքել-պարզ

Գրիչը-պարզ

Մատը-պարզ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդերկրումկառուցված էին առանց սուր անկյունների,նրանք կլորէին:

Գոյական-Տներն

ածական-կառուցված

բայ-կլոր

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • Ճամփորդեց-ճամբորդել
  • Պետք է վճարեք-վճարել
  • Ասաց-ասել
  • Երազում էր-երազ
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Երկու ապտակ պարեկի՞ն:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիրբ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:

Արևածաղիկ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Որտեղ չկա ոչ մի սուր բան

  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Նա ասաց, որ Ջովանինոն պետք է նրան ապտակի։

Եթե ինձ տուգանեն, ոստիկանը պետք է ինձ վճարի։

  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով