Ամենից լավ խրճիթը Ժասմին Գրիգորյան

Մի օր ընկերնեով որոշեցինք գնալ անտառ: Մենք շատ էինք լսել անառում գտնվող մի խրճիթի մասին, որտեղ իրականանում են բոլորի երազանքները: Երկար ման եկանք, բայց խրճիթը չէր երևում; Մութը ընկավ; Մենք մոլորվեցինք: Հանկարծ, մթության մեջ, հեռվում մի լույս տեսանք, լուսվորվեց դեպի այդ լույսը տանող ճանապարհը; Մենք շարժվեցինք լույսի ուղությամբ ու հասանք մի փոքրիկ խրճիթի մոտ: Ներս մտանք ու զարմացանք. ներսից խրճիթը այնքան մեծ, լուսավոր ու հարմարավետ էր: Մեզ դիմավորեցին մի խումբ երեխաներ, որոնք ապրում էին այդ խրճիթում: Մեզ թեյ հյուրասիրեցին ու պատմեցին իրենց մասին: Պարզվեց որ այստեղ ապրող երեխաները անտուն, ընտանիք չունեցող երեխաներն են որոնց փրկել էր խրճիթը սովից ու ցրտից: Այս կախարդական խրճիթում ուտելիքը երբեք չի պակասում, միշտ տաք է ու լուսավոր իսկ երեխաները այստեղ հոգատար են իրար հանդեպ, նվիրված ու երջանիկ: 

Առավոտ մենք շուտ արթնացանք ու ետ գնացինք դեպի գյուղ: Չգիտեմ ինչ էին մտածում իմ ընկերները , բայց ես հասկացա մի բան — այս խրճիթը ամենից լավն էր աշխարհում; Չկա ավելի մեծ երջանկություն, քան ապրել մի մեծ, հոգատար ընտանիքում, ուր իշխում է սերը, հոգատարությունը, որտեղ քեզ լսում ու հասկանում են, հարգում ու պաշտպանում են:

Առաջադրանքներ

1. Ինչպե՞ս ընկերները գտան խրճիթը:

Նրանք քայլում էին անտառում և լույս տեսան իսկ հետո ճանապարնել լուսավորվեց և նրանք շարժվեցին դեպի լույսը։

2. Նկարագրիր խրճիթը:

Խրճիթը դրսից փոքր էր իսկ ներսից մեծ

3. Ովքեր էին ապրում խրճիթում:

Խրճիթում ապրում էին անընտանիք երեխաները։

4. Ինչ՞ու էր այդ խրճիթը ամենից լավը:

Որովհետև այդ խրճիթը կախարդական էր։

5. Գրի՛ր ընդծված բառերի հոմանիշները։

Մոլորվել-շվարել

զարմանալ-զմայլվել

հարմարվել-հարմար

հոգատար-խնամատար

Մայրենի

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նրան։

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շաչել — Սուլոցի նման սուր ձայն հանել

Ունկընդիր — Լսող մարդ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ժայռը մտախոհ լսում է- ժայռը կանգնած է

Վըտակը ժայռից ներքև է թըռչում — Վտակը ժայռից հոսում է ցած

ընկնում քարերի գըլխին — Հոսում է քարերի վրա

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այս քառատողը ինձ շատ դուր եկավ որովհետև այն շատ գեղեցիկ է նկարագրում վտակի ձայնը։

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության

Վտակ- Աղմկոտ և շարժուն։

Անտառ- Անաղմուկ ու ծեր։

Ժայռ-Հանգիստ և մռայլ

ըստ քո բնորոշման

Վտակ-Ոլորապտույտ ու ջրառատ։

Ժայռ-Բարձր և լուռ

Անտառ- Տպավորիչ և անհանգիստ

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր։

Վտակը աղմկում էր և իջնում քարերի վրա։Իսկ անտառը այնքան լուռ էր որ նույնիսկ արձագանքում էր վտակին։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Ձայնակցո՞ւմ է ժիր թոռնիկի երգին,

Ետևից ընկած լըսո՞ւմ է նրան։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Ետևի՞ց ընկած լըսում է նրան։

Ձայնակցում է ժիր թոռնիկի՞ երգին։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

Վը-տակը

գըլ-խին

թըռ-չում

ճը- չում

փըր- փուր

ջը- րի

բը-նութ-յան

զը-վարթ

մը-ռայլ

մըտ-քի

լը-սում

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

Ներքև, երգին, թըռչում, փըրփուր, երգ։

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Ես դեռ նախակրթարանում լսել էի Թումանյանի մասին։Երբ մեզ համար կարդում էին շուն ու կատուն։Անցած ամառ մենք ընտանիքով հաճախեցինք Թումանյանի ծնդավայրը։Այնտեղ տեսանք նրանց ընտանեկան իրերը ու իմացանք տեղեկություն նրա և իր ընտանիքի մասին։

Մայրենի

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:

  • Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կակրառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

 

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը՝ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր՝ նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդեր՝ը դեղին, սպիտակ։

Այն ժամանակ երբ շեն էր, Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային՝

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում

Մենք Սուրբ Ծննդյան ծեսին զարդարում ենք մեր դպրոցը և դասարաները։Մենք զարդարում ենք դպրոցը մեր պատաստած զարդերով։Այս տարի մենք պատրաստեցինք կոնֆետներ և կախեցին վերևից։Սովորում ենք ամանորյա երգեր և խաղում ենք ամանորյա խաղեր։Մենք նախապես ծրագիր ենք կազմում և վերջին օրը հանդես ենք անում, խաղում Սեքրետ Սանտա կամ Ձմեռ Պապիկը մեզ նվեր է բերում։Այդպիսի Նոր տարվա վոգով մենք անցկացնում ենք մեր վերջին օրը և մեկնում դեպի ուրախ արձակուրդներ։

Մայրենի

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։Օրինակ՝ գարուն- գա-րունՊահարան-պա-հա-րանՔաղաք-քա-ղաքԹանաք- թա-նաքԿարագ-կա-րագՀեծանիվ-հե-ծա-նիվՈւղիղ-ու-ղիղՊայուսակ-պա-յու-սակԴանակ-դա-նակԳազար-գա-զարԹանաքաման-թա-նա-քա-ման

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է «փակ»:

Երեխա-ե-րե-խաՊարագա-պա-րա-գաՀանրաքվե-հան-րա-քվեԸնձուղտ-ըն-ձուխտԱբեղա-ա-բե-ղաՄաքրել-մաք-րելԲարձր-բար-ձըրՎարքագիծ-վար-քա-գիծՉորրորդ-չոր-րորդ

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։ Այն վանկը, որ վերջանում է ձայնավոր հնչյունով, կոչվում է«բաց»:Հացաման- հա-ցա-մանՍիրելի-սի-րե-լիՁնհալ-ձըն-հալԿամավոր-կա-մա-վոր

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։Օրինակ՝Ընկույզ-ըն-կույզԱստղիկ- Աստ-ղիկԿարծրանալ-կարծ-րանալԽնդրագիրք-խընդ-րա-գիրք

իշխանություն-իշ-խա-նութ-յուն,

մկնդեղ-մը-կըն-դեղ,

մրցաշար-մըր-ցա-շար,

կարգադրել,-կար-գադ-րել

վարդակակաչ-վար-դա-կա-կաչ,

սառնարան-սառ-նա-րան,

երկնասլաց-երկ-նաս-լաց

Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։Հևալ-հե-վալԵրևույթ-ե-րե-վույթՏերևաթափ-տե-րե-վա-թափՀարևան-հա-րե-վանԳրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-անՊար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յունԱնկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

«Գետակի վրա»

«Գետակի վրա»

Գետակի վրաԹեքվել է ուռին.Ու նայում է լուռՎազող ջրերին: —

…Երազ – աշխարհումԱմեն բան հավետԳալիս է, գնումՈւ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`Նա լաց է լինում.-Ջրերը ուրախ`Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Գետակը ուրախ էր:

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…:

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին տխուր էր, թեքվել էր և լաց էր լինում:

Եվ գլուխը կախ`Նա լաց է լինում:

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։ 

Ջրերը խորհրդանշում են օրերը, որոնք անցնում են-գնում:

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը կյանքի մասին է, անցնող օրերի ու ժամանակի անցողիկության մասին:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։ 

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Ես հայտնվել եմ երազ աշխարհում:

Գարնանը գետը լի է ուրախ ջրերով:

Մեր բակի լացող ուռենին շատ գեղեցիկ է:

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Բանաստեղծությունը փոխանցեց տխուր, մելամաղձոտ, աշնանային տրամադրություն:

Նուկիմ քաղաքի խելոքները

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Ափ առնել-հավաքվել

Խորհրդի են նստում — հավաքվում են խորհրդակցելու

վար է բերում-իջացնում է

Գլուխ են տալիս-ողջունում են

վրա են պրծնում — առաջ են վազում

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, գանձապահ

Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները միամիտ էին և անխելք:

Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում:

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը հնարամիտ էր և բարի:

Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Հեքիաթից պարզ է դառնում, որ Նուկիմ քաղաքում մարդիկ շատ բան չէին տեսել, նրանց շուկայում երևի միայն հաց ու այն պարզ մթերքներ էին վաճառվում, քանի որ նրանք առաջին անգամ էին փորձում տաքդեղը, խաղողն ու շաքարը: Նրանց դպրոցներում երեխաներին շատ բան չեն սովորեցնում:

Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմցիներ ջան, ավելի շատ կարդացել, ճանապարհորդեք, որ զարգանաք:

Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ եթե դու միամիտ ես, քեզ խաբելը հեշտ կլինի, պետք է մի քիչ աչքաբաց լինել:

Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Միամիտ քաղաքի բնակիչները

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Աշնանը շուրջն ամենուր դեղին գույն է:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Աշնանը քամին փչում է և քշում շուրջն ամեն ինչ:

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ծով գանձ-շատ գանձ

ոսկի տերև-դեղին տերև

ոսկի ճյուղ-դեղին ճյուղ

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Աշնանային այգում տերևներն ասես դեղին բոցեր լինեն:

Աշնան քամին  ողջ օրը սուրաց:

Ոսկե աշուն է մեր սիրելի Երևանում:

Մեր բակի ծառերը ոսկեզօծվել են:

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Այս բանաստեղծությունում զգացվում է աշնան շունչը: Ոսկե աշնան ջերմ ու գեղեցիկ զգացողություններ է արթնացնում այս բանաստեղծությունները: