Եղևնին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք  պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ:
    Բացատ-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ:
    Վաղորդյան —   տեղի ունեցող՝ եղող
     Ցող- Բարակ մանր անձրև:
    Աբրեշում-Մետաքս
     Սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ:
    Պերճ-Շքեղ, զարդարուն։
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:Ես հիշում եմ կանաչ իմ ընկերներին,Արահետներն եմ հիշում ձյունի տակ,
    Հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:
    Երկինքն եմ հիշում իմ գլխի վերևում,
    Եվ իմ հարազատ անտառն ասեղնատերև,
  3. Վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում,
  4. Եվ մայրամուտի թևերն Մետաքս։
  5. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու: Նա շատ ուրախ էր որովհետև նրան այնտեղ զարդարում էին
  6. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի: Նա չեր ափսոսում որովհետև շատ գեղեցիկ էր։
  7. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:Նա հպարտեր նայում աշխարհին որովհետև նրան թվում էր որ նա է  բերել Նոր տարին։
  8. Նամակ գրի՛ր եղևնուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով