Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն ունի ընդամենը 22 գլուխ։Մենք կարդացել ենք և նայել ենք մուլտֆիլմը, բայց նրանք իրար նման չէին։Ինձ ամենա շատը դուր եկավ մուլտֆիլմը որովհետև այն ավելի ծիծաղելի էր։Ինձ դուր եկավ այն հատվածը որտեղ կուղբիկը մի փայտից բաներ պատրաստել որը լվանում էր շորերը իսկ շարիկը միամիտ այդտեղ մտավ և սկսեց լվացվել շորի նման։Ամենա զվարճալի հատվածը իմ համար այն էր որտեղ Փոստատար Պեչկինը տեսավ նրանց դայակին։Առաջարկում եմ որ դուքել դիտեք։

Տեղեկություն աչքի և տեսողության մասին

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

 

 

Ճամբարի երրորդ շաբաթ․ Ամփոփում

Մենք այս շաբաթ արեցին շատ բան։Երկուշաբթի մենք գրեցինք դդմի մասին հանելուկ և խնդիրներ դդմի վերաբերյալ։Երեքշաբթի մենք գրեցին մեր հորինած պատմությունը և գնացինք սահադաշտ։Չորեքշաբթի գրեցինք տեղեկություն դդմի մասին։Հինգշաբթի պատրաստեցինք ղափամա և մեր բլոգներում գրեցինք բաղադրատոմսը։ Ուրբաթ մենք մայր դպրոցում նշեցինք ղափամայի տոնը։Իսկ շաբաթ օրը գնացինք շչելկունչիկ։

Պատրաստում ենք ղափամա

Ղափամայի համար մեզ պետք է՝

Դդում

Չիր

Չամիչ

Մեղր

Կարագ

Բրինձ

Ընկույզ

Պատրաստման եղանակը՝

Դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղիկի նման, դատարկում ենք մաքրում ենք միջի կորիզները։

Կտրատում ենք չիրը, ընկույզը։Թավայի մեջ դնում ենք կարաքը վան լցնում ենք կտրատած չամիչը, ընկույզը։Այս ամենը տապակում ենք։Առանձին կատսայի մեջ եփում ենք մաքրած բրինձը։

Դդումի մեջից պաստերին քսում ենք մեղր, շերտերով լցնում ենք մի գդալ բրինձ և մի գդալ չիրու չամիչ։Այս ամենը լցնելուց հետո, վրան դնում ենք կարաք և մեղր։Երբ ամենը լցրեցինք փակում ենք և դնում ջեռոցը։Եփում ենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ։4 ժամ

Տեղեկություն դդմի մասին

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Քուքուրբիտա տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիներ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա) ։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Այսօր  մենք գնացինք սահադաշտ։Ես այնտեղ առաջին անգամ էի  և սկզբից վատ էի քշում։ Բայց քիչ-քիչ սկսեցի լավ քշել։ Իսկ վերջում արդեն սովորեցի։ ինձ շատ է դուր եկել։ Հուսով եմ դեռ շատ անգամ ենք գնալու։ Ինձ օգնել է  իմ ընկերուհի Միլլան, և իրա օգնությամփ ես սկսեցի լավ քշել։ Նաև ես մի քանի անգամ ընգա։ Բայց ինձ բան չեղավ։ Ինձ այնքան դուր եկավ, որ նույնիսկ կուզեի ամեն օր գնալ այնտեղ։

Ճամփորդ դդումը

Ժուկով-ժամանակով կար մի դդում, նա շատ էր սիրում ճամփորդել։Նա ուներ շատ ընկերներ որոնքել դդմի նման ճամփորդ էին։Մի օր նրանք ընկերներով գնացին սար բարձրանալու։Իսկ ճանապարհին մի գազար հայտնվեց և ասաց․

—Ես կարող եմ ձեզ հետ գալ սարի վրա, թե դուք ուրիշ տեղ եք գնում։

—Իհարկե կարող ես մենք հենց սար ենք գնում ասացին ընկերները։

Գնացին և հասան տեղ։ Գազարին տարան իր տուն, իսկ նրա տունը զարդարված էր և գեղեցիկ փաստորեն այդ գազարն էր պատրաստել, որ նրաց ուրախացնի որովհետև նրանց ընկերն էր որը ցույց չեր տալիս իր դեմքը։

Խնդիրներ դդմի վերաբերյալ

Շքեն, Միլլան և Լուսինեն պատրաստեցին ապուր։Նրանց պետք եկավ 5 դդում։Մեկ դդմի արժեքը 100 դրամ է։Իսկ նրանք ունեն 1000 դրամ։Որքան գումար կմանա նրանց մոտ։

Լուսինեն ունի 20 դդում,Շաքեն 6 անգամ ավել, իսկ Միլլան Շաքեյից 6 անգամ քիչ։Քանի դդում կա Լուսինեյր, Շաքեյի և Միլայի մոտ միյասի։