Ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Հեագին-գեղեցիկ, մաքուր, Գերվեց- հրապուրել, Բկով-կոկորդ։
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը: Իմ համար տղուր հատվածը այն է, որ  ագռավը խոսաց  և պանիրը ընկավ հատակին։
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:Ագռավն- սև, չար, ինքնահավան, սիրում պանիր։Աղվես-խորամանկ, նարնջագույն։
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին: Աղվես դու մեղավոր չէս այդ ագռավն է մեղավոր։
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Մի անգամ ագռավն տեսավ մի պանիր։Նա չդիմացավ և կերավ պանիրը։Սակայն աղվեսը եկավ և շեղեց նրա ուշադրությունը։ Ագռավը խոսաց և պանիրը ընկավ ցած։Աղվեսը վերցրեց և փախավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով