Մոգական քառակուսիներ

                                                        Մոգական քառակուսիներ

  1. )10,20,30,40,60,70,80 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 150
70 20 60
50 10
30 40 80

 

  1. ) 3,4,5,6,8,9,10,11թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 21
6 11 4
5 7 9
10 3 8

 

  1. ) 1,2,3,4,6,7,8 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 15:
2 7 6
9 5 1
4 3 8

 

  1. ) 0,1,2,3,4, 6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց , հորիզոնական և անկյունագծով դասավորված թվերի գումարը լինի 12:

 

1 8 3
6 4 2
5 0 7

 

 

 

 

Խոզն ու ագռավը

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Դարավոր- տարիներ շարունակ

Ագահ-անկուշտ

Անհագ-անկուշտ

Գիրանա-չաղանալ

Ապերաղտ-ագահ

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ։

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Օդ, օդաչու, օձ, օդանավ, օղակ,։

Որոնել, ոզնի, որսորդ, որթ, որդ, ոտք, որդան։

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև այն կլոր է:

Ընկերս եկավ մեր տուն, որ մենք դաս անենք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև նրանք մրսում են:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին: