Մայրենի

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նրան։

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շաչել — Սուլոցի նման սուր ձայն հանել

Ունկընդիր — Լսող մարդ

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ժայռը մտախոհ լսում է- ժայռը կանգնած է

Վըտակը ժայռից ներքև է թըռչում — Վտակը ժայռից հոսում է ցած

ընկնում քարերի գըլխին — Հոսում է քարերի վրա

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այս քառատողը ինձ շատ դուր եկավ որովհետև այն շատ գեղեցիկ է նկարագրում վտակի ձայնը։

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության

Վտակ- Աղմկոտ և շարժուն։

Անտառ- Անաղմուկ ու ծեր։

Ժայռ-Հանգիստ և մռայլ

ըստ քո բնորոշման

Վտակ-Ոլորապտույտ ու ջրառատ։

Ժայռ-Բարձր և լուռ

Անտառ- Տպավորիչ և անհանգիստ

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր։

Վտակը աղմկում էր և իջնում քարերի վրա։Իսկ անտառը այնքան լուռ էր որ նույնիսկ արձագանքում էր վտակին։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Ձայնակցո՞ւմ է ժիր թոռնիկի երգին,

Ետևից ընկած լըսո՞ւմ է նրան։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Ետևի՞ց ընկած լըսում է նրան։

Ձայնակցում է ժիր թոռնիկի՞ երգին։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

Վը-տակը

գըլ-խին

թըռ-չում

ճը- չում

փըր- փուր

ջը- րի

բը-նութ-յան

զը-վարթ

մը-ռայլ

մըտ-քի

լը-սում

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

Ներքև, երգին, թըռչում, փըրփուր, երգ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով