Լեզվական աշխատանք

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Մնացուկ    Ոստ         մառան     նախատինք              կասկած
Մնացորդ   շյուղ        նկուղ         պարսավանք           տարակույս
թերմացք    շիվ      շտեմարան   կշտամբանք            երկմտություն
թափթփուկ ճյուղ                          անարգանք տարակուսանք
ավելցուկ հանդիմանություն
թափոն
55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի դեռահաս աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա:

Տարվա վերջում մի անակնկալ էլ կար:

Մատանու քարը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

տալ – վերցնել:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-վերականգնել, արատավոր-մաքուր, բացահայտ-թաքուն, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, երբեք-միշտ, հավաքել-ցրել, աջ-ձախ, արթուն-քնած, քնած-արթուն, հրաժարվել-համաձայնվել, առաջին-վերջին, գաղտնի-բացահայտ, ամուր-թույլ, աշխատել-հանգստանալ, ընդունել-մերժել, կորցնել-գտնել, ստեղծել-ոչնչացնել, վատնել-վաստակել, մերժել-համաձայնել, ձախ-աջ: