Վիլյամ Սարոյան, պատերազմը

Պատերազմը մեզ էլ հասավ։Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

English

  1. Did you cook breakfast yesterday morning? No, I didn’t.
  2. Did the boys watch a film last night? Yes, they did.
  3. Did mom clean the house yesterday? No, she didn’t.
  4. Did your grandparents visit you last weekend? Yes, they did.
  5. Did Steve play basketball last weekend? Yes, he did.
  6. Did you and Claire clean your rooms last Monday? No, we didn’t.

 

  1. Did the girls play tennis? No, they didn’t.
  2. Did Mum listen to music? Yes, she did.
  3. Did Dad cook burgers? Yes, he did.
  4. Did the dogs stay in the car? No, they didn’t.
  5. Did the boy collect shells. Yes, he did.
  6. Did it rain? No, it didn’t.

Լեզվական աշխատանքներ

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել, կուտակել, կոտրատել:

1. ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել:

2. հավաքել, ամբարել, ժողովել, գումարել, կուտակել:

3. հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել:

4. պահել, ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել:

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնմանկից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

1. Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն:

2. մազ, հյուսք, ծամ, վարս, հեր:

3. դեպք, եղելույթուն, պատահար, իրաձարձություն, միջադեպ: 4. արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց:

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդելեն նրանց հետևից  և հայտնաբերել են նրանց կացարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է աարաափով ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Ոուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ուզում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված բարկանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ էլ իրար խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ազգերը  ցրվում են  աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն գործածվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: —

1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Դարբին-երկաթագործի

Աղջիկ-դուստր

Առավոտից մինչև իրիկուն-գիշեր-ցերեկ

Չարչավեր-տանջվել

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:

Ինչ-որ մեկը-մի ծանոթ

Թակեց-տուկ-տուկ տվեց

Շտապ-շտապ-արագ-արգ

հեռացավՎ-գնաց

Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Անսպասելի մի խշշոց-հանկարձ մի խշշոց:

Ականջ ընկավ-լսվեց

ձին-նժույգը

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

 

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու: Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

English

1.Elena cleaned the house and watered the flowers yesterday.She didn’t watch TV or listen to the radio.

2.Youssef watched TV and listened to the radio yesterday.He didn’t clean the house and water the flowers.

3.Mr and Mrs Hill cleaned the house and watched TV yesterday.They didn’t listen to the radio or watered the flowers.

4.Carmen watered the flowers and watch TV yesterday.She didn’t clean the house and listen to the radio.

Մաթեմատիկա

245.Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ յուրաքնչյուրում 3 կգ։Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24 կգ ներկ։Քանի կիլոգրամ ներկ օգտագործվեց ներկելու համար։

Լուծում

24:3=8

25-8=17

17×3=51

Պատ․՝ 51

246.12 աման անոթների մեջ տեղավորվում է 36 լ խաղ՝ողի հյութ։Դույլի տարողությունը 4 անգամ մեծ է անոթի տարողությունից։Քանի դույլ կպահանջվի 120 լ խաղողի հյութ լցնելու համար։

Լուծում

36:12=3

3ж4=12

120:12=10

Պատ․՝ 10լ

247.Հողամասում ցանված էր 120 կգ եգիպտացորեն։Կարտոֆիլ ցանել էին եգիպացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն 3 անգամ պակաս, քան կարտոֆիլ ու եգիպտացորենը միասին։Ինչքան ցորեն էր ցանված հողամասում։

Լուծում

120:5=24

120+24=144

144:3=48

Պատ․՝48

248.Երեք գրադարակներում դրված է համապատասխանաբար 42,26 և 37 գիրք։Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։Քանի գիրք պետք է երկրորդ գրադարակըը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։

Լուծում

42-7=35

26+7=33

37-2=35

33+2=35

Պատ․՝2 գիրք

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

English

1.Mum usually cleans the house.Yesterday, Dad cleaned the house.

2.Mum usually washs the dishes.Yesterday, Dad washed the dishes.

3.Mum usually cooks the dinner.Yesterday, Dad cooked the dinner.

4.Mum usually irons the clothes.Yesterday, Dad ironed the clothes.

5.Mum usually walked the dog.Yesterday, Dad walked the dog.

 

1.We studied in the library yesterday.

We didn’t study in the library yesterday.

2.Pedro played football last Sunday.

Pedro didn’t play football last Sunday.

3.I watched TV last Sunday.

I didn’t watch TV last Sunday.

4.Aya listened to music yesterday evening.

Aya didn’t listen to music yesterday evening.

5.The cat climbed a tree yesterday morning.

The cat didn’t climb a tree yesterday morning.

6.It rained last week.

It didn’t rain last week.

7.He smiled at me.

He didn’t smile at me.

8.George didn’t tidy his room an hour ago.

Մաթեմատիկա

200.Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ։Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել։Քանի կճուճ կպատրաստի Բրուտը 7 օրում։

Լուծում

5+3=8

8×7=56

Պատ․՝ 56

201.Երկու հոտում կա 120 ոչխար։Եթե երկրորդ հոտին ավելացնեն 40 ոչխար, ապա երկու հոտերում ոչխարների քանակները կհավասարվեն։Քանի ոչխար կա ամեն մի հոտում։

Լուծում

120-40=80

80:2=40

40+40=80

Պատ․՝ 80, 40