Մուշեղ Գալշոյան. Սպասում

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

օձիք-Հագուստի վզի մասի կտրվածքը

գոցել-փակել

Հնամաշ- հին, մաշված

բախել-ծեծել, թակել

ծածուկ-թաքուն

դեռատի-նոր հասունացած

  1. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

Բարձ-րաց-րեց, գըր-պա-նեց, վըն-գըս-տում, շըր-ջա-դար-ձում, սո-ված, խոր-քում, շը-փեց, մար-դու, թատ-րո-նի, ջար-դում, մը-ղում, ցը-տե-սութ-յուն:

  1. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Կոմիտասը բարի էր, մեծահոգի, խղճով և հոգատար:

  1. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Կոմիտասն հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ է, քանի որ գումարը շատ քիչ էր:

  1. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Ես ևս դրամապանակը կվերադարձնեի տիրոջը:

  1. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ:

  1. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն համապատասխանում:

շփել, վնգստում, գրպան, մղում, շրջադարձ, բարձրացնել, ցտեսություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով