Տեղեկություն դդմի մասին

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Քուքուրբիտա տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիներ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա) ։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով